«Օրբելի» կենտրոնը և իրանական IRAS-ը համատեղ վեբինար են անցկացրել

1 ր.   |  2025-02-26

Փ ետրվարի 26-ին «Օրբելի» կենտրոնը և «Իրանի և Եվրասիայի ուսումնասիրությունների ինստիտուտը» (IRAS) համատեղ վեբինար են անցկացրել՝ «Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական վերջին զարգացումները» խորագրով: 

Քննարկմանը երկու կենտրոնների փորձագետները ներկայացրել են իրենց դիտարկումները Հայաստանի ու Իրանի արտաքին քաղաքական զարգացումների, հայ-իրանական հարաբերությունների ներկա դինամիկայի, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների, ինչպես նաև տարածաշրջանի վրա միջազգային իրադրության ազդեցության վերաբերյալ։ Հիմնական ելույթներից հետո քննարկումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով:

Երկուստեք ընդգծվել է նման հանդիպումների և մասնագիտական քննարկումների շարունակականության կարևորությունը։